Մեր մասին

Ընդհանուր տեղեկություններhttp://www.armenbrok.am/hy/about-us/background

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ը հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրություն: 1994 թ.-ին ընկերության հիմնադրվելուց ի վեր, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն ջանք չի խնայել իր հաճախորդներին նորանոր հնարավորություններ տրամադրելու համար: Հայաստանի արժեթղթերի շուկայում ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն նվաճել է առաջատար դիրքեր` իր հաճախորդներին հնարավորություն տալով ներդրում կատարել հայկական իրացվելի արժեթղթերում:

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008թ. նոյեմբերի 4-ին: Այդուհանդերձ, մեր ընկերությունն ունի շուրջ 25 տարվա կորպորատիվ պատմություն, որը համառոտ կերպով ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Կորպորատիվ իրադարձություն Տարեթիվը
ԱՐՄԲՐՈԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծում 1994թ.
ԱՐՄԲՐՈԿ ՍՊԸ-ի անվանափոխություն Հայ-Կանադական ԱՐՄԲՐՈԿ համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 1994թ.
Հայ-Կանադական  ԱՐՄԲՐՈԿ համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի վերակազմավորում ԱՐՄԵՆԲՐՈԿ փակ բաժնետիրական ընկերության 1998թ.
ԱՐՄԵՆԲՐՈԿ ՓԲԸ-ի վերակազմավորում ԱՐՄԵՆԲՐՈԿ բաց բաժնետիրական ընկերության 2008թ.
ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի և Մաստեր կապիտալ ՍՊԸ-ի միաձուլման ճանապարհով նոր ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի ստեղծում 2008թ.

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ (ունի Հաշվի օպերատորի կարգավիճակ և անդամակցում է Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգին):

Հայաստանի ֆոնդային բորսայի (մինչև 2019թ.՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի լավագույն անդամ մրցանակաբաշխության արդյունքներով ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն ճանաչվել է՝

  • Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի  շուկայում (2012-2014թթ. և 2016թ. արդյունքներով),
  • Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո գործարքների շուկայում (2018),
  • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ (Գրան Պրի) (2015-2018թթ. արդյունքներով),
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար (2015-2018թթ. արդյունքներով),
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2014-2018թթ. արդյունքներով),
  • Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ (2017թ. արդյունքներով):

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն անդամակցում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատին (AmCham) և Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցացիա ՀԿ-ին (Finarm):

  Հասցե: ՀՀ ք. Երևան, Տիգրան Մեծ #32/1, թիվ 8 տարածք

  Էլ. Փոստ՝ armenbrok@armenbrok.com

  Հեռ.՝ +374 11 590 000

 

This page was last updated 11.09.2019 11:44
Առաքելությունը և նպատակներըhttp://www.armenbrok.am/hy/about-us/mission-and-values

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի առաքելությունն է հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին միջազգային չափանիշների համաձայն ներդրումային ծառայությունների մատուցումը և հուսալի գործընկերոջ համբավի ձևավորումը: 

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն մեծ կարևորություն է տալիս իր բարի համբավին և ճանաչվածությանը, մասնավորապես, արտասահմանյան ներդրողների կողմից, ուստի Ընկերության հեռանկարային նպատակներից է ապահովել, որպեսզի Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու մտադրություն ունեցող ցանկացած անձ ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ին դիտարկի որպես իր հուսալի գործընկերը, որի հետ կարելի է սկսել երկարատև և արդյունավետ համագործակցություն:

ԱՐՄԵՆԲՐՈԿԻ ԲԲԸ-ի հիմնական նպատակներն են`
  • Պահպանել շուկայում առաջատար դիրքերը,
  • Տրամադրել որակյալ ներդրումային ծառայությունների լայն շրջանակ,
  • Տրամադրել լիարժեք ծառայություններ բոլոր խմբերի հաճախորդների համար, 
  • Ավելացնել բաժնետերերի կարողությունը` Ընկերության շուկայական արժեքի բարձրացման միջոցով:
 
ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի կարևորագույն արժեքը նրա հաճախորդներն են, իսկ լավագույն ակտիվները` աշխատակիցները: 
 
Մենք գաղափարներ ենք հաղորդում Ձեր միջոցներին և ստեղծագործական ուժ` Ձեր գաղափարներին: Ընկերության կարգախոսն է` «Փողը չունի գաղափարներ` մենք ունենք»: Տեղական շուկայի մեր խորին իմացությունը, առաջարկվող ֆինանսական ծառայությունների լայն ընտրանու հետ մեկտեղ, ապահովում են առաջնակարգ աջակցություն Ձեր ներդրումներին` ապացուցելով Ընկերության կարգախոսի ճշմարտացիությունը: 
 
Մենք հոգում ենք մեր հաճախորդների մասին և գիտենք նրանց միջոցների արժեքը:
 

 

This page was last updated 06.11.2013 11:48
Կազմակերպական կառուցվածքըhttp://www.armenbrok.am/hy/about-us/organization

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն ընդգրկված չէ որևէ խմբի, հոլդինգի, կոնցեռնի, միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում:

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն գտնվում և գործունեություն է իրականացնում միայն Երևան քաղաքում: Ընկերությունը դեռևս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: 
 
Ստորև ներկայացված է ընկերության կազմակերպչական կառուցվածքը.
 
This page was last updated 04.11.2013 12:25
Ղեկավարներ և անձնակազմhttp://www.armenbrok.am/hy/about-us/team

Արամ Կայֆաջյան

Գլխավոր տնօրեն

Մասնագիտական ունակությունների ամփոփագիր

  • Ժամանակակից դինամիկ առաջնորդ` ունակ կյանքի կոչելու փոփոխություններ և նորարարական գաղափարներ:
  • Գործադիր բարձր մակարդակներում կառավարման ավելի քան տասնամյա փորձ ունեցող երիտասարդ, բայց փորձառու մասնագետ:
  • Ներդրումների բնագավառի խորը իմացությունը ռազմավարական բացառիկ ունակությունների հետ համակցող մասնագետ:
  • Ղեկավար, որ առաջնորդվում է էթիկայի բարձր չափանիշներով և սոցիալական պատասխանատվության խորին գիտակցմամբ:
  • Իրական արդյունքի ձգտող և իրական արդյունքների ապահովման շոշափելի փորձ ունեցող անձնավորություն:
  • Համակարգում և ենթակառուցվածքում դրական փոփոխություններ կատարելու ձգտում և ունակություն:
  • Դեպի միասական հաջողություններ թիմակիցներին առաջնորդելու ունակություն:
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ, միշտ բաց է և պատրաստ մտքերի փոխանակման:
  • Հայրենասեր անձնավորություն, որն իր աշխատանքով ձգտում է ներդրում ունենալ երկրի տնտեսական աճի ապահովման գործում:
  • Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
  • Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին:

Մասնագիտական գործունեություն

  • ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենն է 2004 թվականի հուլիսից:
  • 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2004 թվականի հուլիս աշխատել է ԱՐՄԵՆԲՐՈԿ ՓԲԸ-ում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ (այդ թվում` Տնօրենի օգնական, Ներքին վերահսկողության ղեկավար, Ներքին աուդիտի ղեկավար):
  • 2007-2008 թ.-ի հանդիսացել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի անդամ:
  • 2010 թվականից մինչև այսօր դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանում:

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում հիմնական ձեռքբերումները

  • Փոքրածավալ գործունեություն և ընդամենը չորս աշխատակից (այժմ` 20) ունեցող ընկերությունը դարձրել է Հայաստանում խոշորագույն և առավել եկամտաբեր ներդրումային ընկերություններից մեկը:
  • ԱՐՄԵՆԲՐՈԿ ՓԲԸ-ն ձևափոխել է բաց բաժնետիրական ընկերություն, որն ունի բաժնետերեր աշխարհի 11 երկրներում:
  • 2004թ.-ի համեմատ ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացրել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ:
  • Իրականացրել է հայկական ընկերության բաժնետոմսերի ՀՀ-ում առաջինը հանդիսացող առաջնային հրապարակային տեղաբաշումը (բաժնետոմսերը ներկայումս ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում):
  • Ընդլայնել է ընկերության գործունեության շրջանակը, ներդնելով նոր ծառայություններ, այդ թվում` ռեպո գործառնություններ, ռեեստրի վարում, արժեթղթերի պահառություն և միջազգային շուկաներում առևտուր:
  • Իր գործունեության ընթացքում ընկերության համար ձևավորել է գործընկերների և ինստիտուցիոնալ հաճախորդների լայն հենք:

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ

  • ֆինանսներ և ներդրումային բանկային ծառայություններ
  • տնտեսագիտություն
  • կապիտալի շուկա
  • ներդրումներ
  • զարգացող շուկաներ
  • կորպորատիվ արժեթղթեր և արժեթղթերի առաջնային տեղաբաշխումներ (IPO)
  • բիզնեսի գնահատում
  • պորտֆելի կառավարում
  • գործարար կապերի ցանցի ստեղծում և զարգացում
  • կապերի ընդլայնում սփյուռքի հետ

Անձնական տվյալներ

Ծնվել է 1983 թվականին Երևանում:

Մատուցվող ծառայությունները`

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
  • Արժեթղթերի պահառություն

 

Հայկ Մանասելյան

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2010-2012թթ. ինչպես նաև 2016թ.-առ այսօր - Տնօրեն, Բիզնես 
    Քարտուղար ՍՊԸ
  • 2004թ.-առ այսօր - Ներքին վերահսկողության ծառայության ղեկավար,
    այնուհետ՝ Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2010-2014թթ. - Դասավանդել է ՀՊՏՀ-ում
  • 2006-2007թթ. - Կարգապահական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի ֆոնդային բորսա
  • 2002-2004թթ. - Գործադիր տնօրեն, այնուհետև որպես ներքին վերահսկող ծառայության ղեկավար, ԱՅ ՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ ՍՊԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի Պետական 
    Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Տնտեսագիտության թեկնածու է:
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Մասնակցել է ՖՀՄՍ-ների և ներքին աուդիտի վերաբերյալ մի շարք կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1983թ.-ին։

 

Արաքսյա Հարությունյան

Գլխավոր տնօրենի տեղակալ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 07/2015թ.-առ այսօր - Գլխավոր տնօրենի տեղակալ, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2010-2015թթ. - Արժեթղթերով գործառնությունների բաժնի ղեկավար, 
    ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2007-2010թթ. - Տնտեսագետ-վերլուծաբան/Բրոքեր-գանձապահ, 
    ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2006-2007թթ. - Տնտեսագետ-վերլուծաբան, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2001-2006թթ. - Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի 
    Բնօգտագործման տնտեսագիտություն բաժին, Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Մասնակցել է մի շարք հաստատությունների կողմից անցկացվող դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Նյու Յորքի Ֆինանսների Ինստիտուտ, Ավստրիայի Էկոնոմիկայի և վերլուծությունների պալատ և այլն): 
 ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
  • Արժեթղթերի պահառություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1983թ.-ին:

Սիրանուշ Խլղաթյան

Գլխավոր հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 05/2008թ.-առ այսօր - Գլխավոր հաշվապահ, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 1999թ.-ից - Գլխավոր հաշվապահ կամ հաշվապահ շուրջ տասը
    ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպու­թյուններում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1994-1999թ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված ներդրումայիին ընկերությունների հաշվապահի պաշտոնում աշխատելու որակավորում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1977թ.-ին:

Էդգար Աղաբեկյան

Գլխավոր դիլեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 09/2019թ.-առ այսօր - Գիտական խորհրդի անդամ, ՀՊՏՀ
  • 04/2019թ.-առ այսօր - Տնտեսագիտության 014 մասնագիտական
    խորհրդի անդամ, ՀՊՏՀ
  • 02/2009թ.-առ այսօր - Ֆինանսական խորհրդատու, ապա` գլխավոր
    դիլեր,  ԱՐՄԵՆ­ԲՐՈԿ ԲԲԸ
  • 2007թ.-առ այսօր - Արժեթղթերի շուկայի ամբիոնի ասիստենտ, 
    այնուհետ՝ դոցենտ, ՀՊՏՀ
  • 04/2007-11/2007թ. - Կարգապահական հանձնաժողովի անդամ, 
    Հայաստանի ֆոնդային բորսա
  • 2006-2008թթ. - Զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝  ներքին
    վերահսկող, արժեթղթերի վարչության պետ, գործառնական բաժնի գլխավոր մասնագետ, գործառնական բաժնի պետ, Պրիվատ ինվեստ ՓԲԸ
     
  • 2005-2006թթ. - Արժեթղթերի դիլեր, Հայէկոնոմբանկ ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի
    Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Տնտեսագիտության թեկնածու է:
     
  • Ունի Հայաստանի Բանկերի Միության կողմից տրված՝ Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝ դիլերի պաշտոնում աշխատելու որակավորում:
 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1982թ.-ին:

Լիլիթ Խաչատրյան

Դիլեր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 09/2019թ. - Դիլեր և Բրոքեր, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2018-2019թթ. - Դիլեր, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 02/2018-09/2018թթ. - Վերլուծաբան, Եվրո Ասիական Ֆոնդային Բորսաների Միություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2014-2018թթ. - Ֆինանսական ֆակուլտետ՝ արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, ՀՊՏՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • ՈՒնի ՀՀ ԿԲ և ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձ՝ դիլերի և բրոքերի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • ՈՒնի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված Արժեթղթերի հաշվառման և Հաշվարկային Միասնական Համակարգի (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի ամբողջկան ծառայությունների մատուցման իրավասություն:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1996թ.-ին:

Անդրանիկ Գզողյան

Գլխավոր ներդրումային խորհրդատու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 06/2019թ. - Գլխավոր ներդրումային խորհրդատու, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2018-2019թթ. - Գլխավոր վերլուծաբան, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2015-2017թթ. - Վերլուծաբան, Լինքս Անալիտիքս / Հայաստան
  • 2014-2015թթ.  - Ֆինանսական վերլուծաբան, ՍԻ Հոլդինգ ՓԲԸ
  • 2012-2014թթ. - Կորպորատիվ հաճախորդների հետ կապերի կրտսեր
    մենեջեր, Բիբլոս Բանկ, Արմենիա ՓԲԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2012-2014թթ. - Գործարար կառավարման մագիստրոս, ՀԱՀ
  • 2010-2013թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, ԵՊՀ
  • 2006-2010թթ. - Տնտեսագիտություն բակալավր, ԵՊՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Որակավորված ֆինանսական վերլուծաբան (CFA charterholder):

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության
    տրամադրում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1989թ.-ին:

Հայկ Ադիլխանյան

Գլխավոր վերլուծաբան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 06/2019թ.-ից առ այսօր - Գլխավոր վերլուծաբան, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 09/2016թ.-ից առ այսօր - Դասավանդում է ԵՊՀ-ում
  • 2018-2019թթ. - Կոմերցիոն մասնագետ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ ՍՊԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2015-2018թթ. - Մաթեմատիկական տնտեսագիտության ասպիրանտ,
    ԵՊՀ
  • 2013-2016թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի 
    Համալսարան, Գերմանիա
  • 2013-2015թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, ԵՊՀ
  • 2009-2013թթ. - Տնտեսագիտության ֆակուլտետ բակալավր, ԵՊՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Տնտեսագիտության թեկնածու է

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1992թ.-ին:

 

Ռուզաննա Սարգսյան

Միջազգային ծրագրերի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 08/2012թ.-առ այսօր - Միջազգային ծրագրերի ղեկավար, ԱՐՄԵՆԲՐՈԿ
    ԲԲԸ
  • 2010-2011թթ. - Գլխավոր տնօրենի օգնական-խորհրդական, Միջազգային բիզնես կենտրոն ՀՁ ՓԲԸ
  • 2008-2010թթ. - Հաղորդակցությունների և մարքեթինգի ղեկավար, 
    NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
  • 2006-2008թթ. - ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրեր
  • 2003-2006թթ. - Տեղեկատվության և արտաքին կապերի 
    պատասխանատու, Հայաստանի ֆոնդային բորսա
  • 1994-2003թթ. - Տարբեր պաշտոններ, ՀՀ բանկային համակարգ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1991-1996թթ. - Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետ, 
    Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • Ունի դասավանդման փորձ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում 
    և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում, ինչպես նաև բանկերի 
    և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների 
    շրջանակներում: Մասնակցել է Հայաստանում և արտերկրում վերապատրաստման դասընթացների: 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Օտարերկրյա հաճախորդներին և պոտենցիալ
    հաճախորդներին ընկերության գործունեության և ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում:
  • Ընկերության կողմից միջազգային ասպարեզում նախաձեռնվող ծրագրերի համակարգում: 
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
  • Ծնվել է 1974թ.-ին:

 

Էլմիրա Ղալումյան

Ռեեստրի վարման ստորաբաժանման ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 04/2013թ.-առ այսօր - Ռեեստրի վարման ստորաբաժանման
    ղեկավար, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ 
  • 2011-2013թթ. - Պահառու, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2004-2010թթ. - Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետ, ԵՊՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` պահառուի
    աշխատակցի պաշտոնում աշխատելու որակավորում:
  • Ունի Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված
    Արժեթղթերի Հաշվառման և Հաշվարկային ՄիասնականՀամակարգի
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային
    համակարգի անդամի ամբողջական ծառայությունների մատուցման
    իրավասություն:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1986թ.-ին:

Միլենա Ղայֆաջյան

Պահառու
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 02/2016թ.-առ այսօր - Պահառու, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 07/2013-01/2016թթ. - Գործառնական բաժին, Ինեկոբանկ ՓԲԸ 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2009-2015թթ. - Ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի Հայաստանի Բանկերի Միության կողմից տրված` Ներդրումային
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` պահառուի
    աշխատակցի պաշտոնում աշխատելու որակավորում:
     
  • Ունի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված
    Արժեթղթերի Հաշվառման և Հաշվարկային Միասնական Համակարգի
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի  հաշվարկային 
    համակարգի անդամի ամբողջական ծառայությունների մատուցման 
    իրավասություն:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1992թ.-ին:

Էդիտա Մնացականյան

Պահառու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 06/2018թ.-առ այսօր - Պահառու, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 01/2018-05/2018թթ. - Հաշվապահ-գանձապահ, Արարատբանկ ԲԲԸ
  • 08/2017-12/2018թթ. - Սպառողական վարկավորման գործակալ, 
    Յունիբանկ ԲԲԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2017-2019թթ. - Ֆինանսական ֆակուլտետ, մագիստրոս, ՀՊՏՀ
  • 2013-2017թթ. - Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, Ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ։ 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային 
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝ պահառուի աշխատակցի 
    պաշտոնում աշխատելու որակավորում:
     
  • Ունի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից  տրված
    Արժեթղթերի հաշվառման և Հաշվարկային Միասնական Համակարգի 
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային
    համակարգի անդամի ամբողջկան ծառայությունների մատուցման իրավասություն:
     

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1996թ-ին։

Նունե Մկրտչյան

Հաշվապահ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 06/2018թ.-առ այսօր - Հաշվապահ, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ 
  • 12/2017-06/2018թթ. - Վերլուծաբան, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ 
  • 2016-2017թթ․ -  Արժեթղթերով գործարքների ուղեկցման խմբի մասնագետ,
    ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ
  • 2015-2017 թթ․ - Վերլուծաբան, ԱՄԲԵՐԴ գիտահետազոտական կենտրոն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2018թ. - Ֆինանսական ֆակուլտետ,մագիստրոս, ՀՊՏՀ 
  • 2012-2016թթ. - Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում,
    ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային 
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձ՝ պահառուի և 
    Ներդրումային ֆոնդի պահառուի ղեկավար և  աշխատակից 
    պաշտոններում աշխատելու որակավորումներ:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1995թ.-ին:

Թամարա Գյոզալյան

Գլխավոր տնօրենի օգնական

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 07/2019թ.-առ այսօր - Գլխավոր տնօրենի օգնական, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ 
  • 03/2019-07/2019թթ. - Ադմինիստրատիվ օգնական, ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2015-2019թթ. - Ֆինանսական ֆակուլտետ՝ արժեթղթերի շուկայի
     վերլուծություն և կառավարում, ՀՊՏՀ
  • 02/2018- 07/2018թթ. Տնտեսագիտություն և հանրային կառավարում, 
    Սուչավայի Շտեֆան սել Մարեի Համալսարան, Ռումինիա

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1997թ.-ին:

Սամվել Դարբինյան

Տնտեսվար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2010թ.-առ այսօր - Տնտեսվար, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 2008-2010թթ. - Անվտանգության աշխատակից, Ար-մոբիլ ՍՊԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 
  • 2010թ. - Երևանի պետական արդյունաբերական քոլեջ
  • 2005թ. - Թիկնապահական քոլեջ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1987թ.-ին:

Էլեն Ղազարյան

Դիլեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 11/2015թ.-առ այսօր - Դիլեր, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
  • 02/2012-11/2015թթ.- Վերլուծաբան, պահառու և այլ պաշտոններ,
    ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2007-2013թթ. - Ֆինանսական ֆակուլտետի «Արժեթղթերի վերլուծություն 
    և կառավարում» բաժին, ՀՊՏՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված՝ Ներդրումային
    ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից
    ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝
    պահառուի աշխատակցի և դիլերի պաշտոններում աշխատելու
    որակավորումներ:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
  • Ծնվել է 1991թ.-ին:

 

This page was last updated 06.06.2013 18:08
ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐhttp://www.armenbrok.am/hy/statutory-documents

Այս էջում կարող եք ծանոթանալ ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի մասնագիտական գործունեությունն ապահովող և կարգավորող հիմնական փաստաթղթերին.

This page was last updated 19.11.2018 13:38
Նշանակալից մասնակիցներըhttp://www.armenbrok.am/hy/about-us/ownership

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի ուղղակի նշանակալից մասնակիցներն են հետևյալ անձինք.

Անունը/Անվանումը

Գործունեության տեսակը

Մասնակցության չափը

Արամ Կայֆաջյան   43.39%
ՋԵՐՄԱՆ ՔՈՔԱԶԻԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ առևտրային գործունեություն 27.30%
Աշոտ Չաղարյան   10.11%

ՋԵՐՄԱՆ ՔՈՔԱԶԻԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ-ի միջոցով ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ում անուղղակի նշանակալից մասնակցություն ունի Շտեֆան Բրունո Բրաունը:

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է Կապիտալ Ինվեստմընթս ՓԲԸ-ն:

This page was last updated 12.09.2019 14:42
Միացումներhttp://www.armenbrok.am/hy/about-us/miacumner

2019 թվականի հունիսի 13-ին «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը և «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտեցին բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Այս գործարքի արդյունքում «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը: Միաժամանակ, «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հետ փոխկապակցված «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը գործարքում որևէ կերպ չի ընդգրկվել և շարունակելու է գործել որպես ինքնուրույն իրավաբանական անձ:

«Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկայում գործել է 2006 թվականից՝ ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությանը հաջողել է բարձր արդյունքներ գրանցել և դառնալ շուկայի առաջատարներից մեկը: Ընկերությունների ղեկավարների հաղորդմամբ, միացման գործարքը երկկողմանի նպատակահարմար է դարձել, հաշվի առնելով շուկայում առկա մրցակցային պայմանները և հետագա գործունեության հեռանկարները:

Ըստ «Արմենբրոկ»-ի Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի, «Կապիտալ Ինվեստմընթս»-ի ռազմավարությունն ու բիզնեսը ամբողջությամբ կինտեգրվեն «Արմենբրոկ»-ի գործունեության շրջանակներում: Նրա խոսքով, «Արմենբրոկ»-ը մեծ պատվով և պատասխանատվությամբ է մոտենում «Կապիտալ Ինվեստմընթս»-ի գործընկերների և հաճախորդների հետ համագործակցելու հնարավորությանը և վստահեցնում, որ նրանք կշարունակեն ստանալ անհատականացված մոտեցում, առաջնակարգ ծառայություններ և բարձրորակ սպասարկում:

This page was last updated 18.06.2019 12:49