Կորպորատիվ կառավարում

Ընդհանուր տեղեկատվությունhttp://www.armenbrok.am/hy/investor-relations/general-information

Մեր ընկերության աշխատակիցները քաջ գիտակցում են, որ կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն չափանիշների և փորձի կիրառմամբ ներդրողների հետ հարաբերությունների կառուցումն ընկերության գործունեության ամենաարդյունավետ մեխանիզմն է: Այդ իսկ պատճառով մեր կողմից գործադրվում են բոլոր ջանքերը` կորպորատիվ կառավարման համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքները մեր ընկերությունում ներդնելու և արդյունավետ կերպով կիրառելու ուղղությամբ: ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն այս պահին Հայաստանում գործող միակ ներդրումային ընկերությունն է, որն ունի բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ և 25-ից ավելի բաժնետերեր:

08.08.2011թ.-ին ՀՀ Կենտրոնական բանկում գրանցվել է ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը` կապված ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ, հաստատված 17.05.2011թ. կայացած արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ:

Այս պահի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 267 150 000 (երկու հարյուր վաթսունյոթ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 267 150 հատ հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1000 ՀՀ դրամ:

This page was last updated 19.11.2018 17:52
Ներքին կանոնակարգերhttp://www.armenbrok.am/hy/investor-relations/internal-regulations
This page was last updated 01.07.2020 16:39
Բաժնետերերի ժողովներhttp://www.armenbrok.am/hy/investor-relations/shareholders-meetings

Այս բաժնում տեղադրվում են ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների մասին հայտարարությունները:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընդհանուր ժողովի անցկացում չի նախատեսվում:

 

This page was last updated 04.11.2013 12:04
Շահաբաժնային քաղաքականությունhttp://www.armenbrok.am/hy/investor-relations/dividend-policy


Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին: Հայտարարված շահութաբաժինները վճարվում են ինչպես դրամով, այնպես էլ այլ գույքով:
Շահութաբաժինները վճարվում են Ընկերության կուտակված շահույթից:


Ընկերության շահաբաժնային քաղաքականության վերաբերյալ այլ մանրամասներ կարող եք կարդալ ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի Կանոնադրություն էջում։

This page was last updated 07.08.2019 13:29
Ֆինանսական հաշվետվություններhttp://www.armenbrok.am/hy/investor-relations/financial-statements-and-normatives

Տարեկան

Եռամսյակային

Նորմատիվներ

This page was last updated 04.07.2013 14:42
Բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններhttp://www.armenbrok.am/hy/investor-relations/share-information

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմված է 267,150 հատ հասարակ անվանական բաժնետոմսերից, որոնք բոլորը լրիվ վճարված են:

Բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ  30.06.2019թ-ի դրությամբ
Բաժնետոմսերի ընդհանուր քանակը 267,150 հատ
Ազատ շրջանառվող բաժնետոմսերի կշիռը 15,46 %
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 1,000 ՀՀ դրամ
Մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 8,833 ՀՀ դրամ
Բաժնետերերի թիվը 26

Ընկերության բաժնետերերի ռեզիդենտությունը

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերություների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) և ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) ընկերության բոլոր բաժնետերերը ունեն հետևյալ հավասար իրավունքները.

  • Մասնակցել բաժնետերերի ժողովներին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
  • Ֆինանսական տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում ներկայացնել երկուսից ոչ ավելի առաջարկություններ տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել Խորհրդի և Ներքին աուդիտի անդամության թեկնածուներ, եթե նա հանդիսանում է ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր,
  • Մասնակցել ընկերության կառավարմանը,
  • Ստանալ շահութաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
  • Առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե Օրենքով և Կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
  • Ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` Կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
  • Ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 5% կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել աուդիտոր` Ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը,
  • Ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
  • Ժողովում հանդես գալ առաջարկություններով,
  • Ժողովում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,
  • Հայցով դիմել դատարան՝ Ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
  • Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը,
  • Օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը,
  • Օգտվել Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
This page was last updated 26.09.2019 12:34