Մեր մասին

Ընդհանուր տեղեկություններhttps://www.armenbrok.am/hy/about-us/background

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրություն: 1994 թ.-ին՝ ընկերության հիմնադրվելուց ի վեր, «Արմենբրոկ» ԲԲԸ-ն ջանք չի խնայել իր հաճախորդներին նորանոր հնարավորություններ տրամադրելու համար: Հայաստանի արժեթղթերի շուկայում «Արմենբրոկ» ԲԲԸ-ն նվաճել է առաջատար դիրքեր` իր հաճախորդներին հնարավորություն տալով ներդրում կատարել հայկական իրացվելի արժեթղթերում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008թ. նոյեմբերի 4-ին: Այդուհանդերձ, մեր ընկերությունն ունի շուրջ 25 տարվա կորպորատիվ պատմություն, որը համառոտ կերպով ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Կորպորատիվ իրադարձություն Տարեթիվը
«Արմբրոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծում 1994թ.
«Արմբրոկ» ՍՊԸ-ի անվանափոխություն «Հայ-կանադական  Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 1994թ.
«Հայ-կանադական  Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի վերակազմավորում «Արմենբրոկ» փակ բաժնետիրական ընկերության 1998թ.
«Արմենբրոկ» ՓԲԸ-ի վերակազմավորում «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության 2008թ.
«Արմենբրոկ» ԲԲԸ-ի և «Մաստեր կապիտալ» ՍՊԸ-ի միաձուլման ճանապարհով նոր «Արմենբրոկ» ԲԲԸ-ի ստեղծում 2008թ.

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ (ունի Հաշվի օպերատորի կարգավիճակ և անդամակցում է Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգին):

Հայաստանի ֆոնդային բորսայի (մինչև 2019թ.՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա») և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի լավագույն անդամ մրցանակաբաշխության արդյունքներով «Արմենբրոկ» ԲԲԸ-ն ճանաչվել է.

  • Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի  շուկայում (2012-2014թթ. և 2016թ. արդյունքներով),
  • Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո գործարքների շուկայում (2018),
  • Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ (Գրան Պրի, 2015-2018թթ. արդյունքներով),
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար (2015-2018թթ. արդյունքներով),
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2014-2018թթ. արդյունքներով),
  • Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ (2017թ. արդյունքներով):

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն անդամակցում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատին (AmCham) և Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցացիա ՀԿ-ին (Finarm):

  Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ #32/1, թիվ 8 տարածք

  Էլ. փոստ՝ [email protected]

  Հեռ.՝ +374 11 590 000

 

This page was last updated 30.10.2020 11:37
Առաքելությունը և նպատակներըhttps://www.armenbrok.am/hy/about-us/mission-and-values

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի առաքելությունն է հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին միջազգային չափանիշների համաձայն ներդրումային ծառայությունների մատուցումը և հուսալի գործընկերոջ համբավի ձևավորումը: 

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն մեծ կարևորություն է տալիս իր բարի համբավին և ճանաչվածությանը՝ մասնավորապես արտասահմանյան ներդրողների կողմից, ուստի Ընկերության հեռանկարային նպատակներից է ապահովել, որպեսզի Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու մտադրություն ունեցող ցանկացած անձ «Արմենբրոկ» ԲԲԸ-ին դիտարկի որպես իր հուսալի գործընկերը, որի հետ կարելի է սկսել երկարատև և արդյունավետ համագործակցություն:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի հիմնական նպատակներն են`
  • պահպանել շուկայում առաջատար դիրքերը,
  • տրամադրել որակյալ ներդրումային ծառայությունների լայն շրջանակ,
  • տրամադրել լիարժեք ծառայություններ բոլոր խմբերի հաճախորդների համար, 
  • ավելացնել բաժնետերերի կարողությունը` Ընկերության շուկայական արժեքի բարձրացման միջոցով:
 
«Արմենբրոկ» ԲԲԸ-ի կարևորագույն արժեքը նրա հաճախորդներն են, իսկ լավագույն ակտիվները` աշխատակիցները: 
 
Մենք գաղափարներ ենք հաղորդում Ձեր միջոցներին և ստեղծագործական ուժ` Ձեր գաղափարներին: Ընկերության կարգախոսն է` «Փողը չունի գաղափարներ, մենք ունենք»: Տեղական շուկայի մեր խորին իմացությունը առաջարկվող ֆինանսական ծառայությունների լայն ընտրանու հետ մեկտեղ ապահովում են առաջնակարգ աջակցություն Ձեր ներդրումներին` ապացուցելով Ընկերության կարգախոսի ճշմարտացիությունը: 
 
Մենք հոգում ենք մեր հաճախորդների մասին և գիտենք նրանց միջոցների արժեքը:
 

 

This page was last updated 30.10.2020 11:42
Կազմակերպական կառուցվածքըhttps://www.armenbrok.am/hy/about-us/organization

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն ընդգրկված չէ որևէ խմբի, հոլդինգի, կոնցեռնի, միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն գտնվում և գործունեություն է իրականացնում միայն Երևան քաղաքում: Ընկերությունը դեռևս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: 
 
Ստորև ներկայացված է ընկերության կազմակերպչական կառուցվածքը.
 
This page was last updated 30.10.2020 11:49
Ղեկավարներ և անձնակազմhttps://www.armenbrok.am/hy/about-us/team

Արամ Կայֆաջյան

Գլխավոր տնօրեն

Մասնագիտական ունակությունների ամփոփագիր

  • Ժամանակակից դինամիկ առաջնորդ` ունակ կյանքի կոչելու փոփոխություններ և նորարարական գաղափարներ:
  • Գործադիր բարձր մակարդակներում կառավարման ավելի քան տասնամյա փորձ ունեցող երիտասարդ, բայց փորձառու մասնագետ:
  • Ներդրումների բնագավառի խորը իմացությունը ռազմավարական բացառիկ ունակությունների հետ համակցող մասնագետ:
  • Ղեկավար, որ առաջնորդվում է էթիկայի բարձր չափանիշներով և սոցիալական պատասխանատվության խորին գիտակցմամբ:
  • Իրական արդյունքի ձգտող և իրական արդյունքների ապահովման շոշափելի փորձ ունեցող անձնավորություն:
  • Համակարգում և ենթակառուցվածքում դրական փոփոխություններ կատարելու ձգտում և ունակություն:
  • Դեպի միասական հաջողություններ թիմակիցներին առաջնորդելու ունակություն:
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ, միշտ բաց է և պատրաստ մտքերի փոխանակման:
  • Հայրենասեր անձնավորություն, որն իր աշխատանքով ձգտում է ներդրում ունենալ երկրի տնտեսական աճի ապահովման գործում:
  • Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
  • Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին:

Մասնագիտական գործունեություն

  • «Արմենբրոկ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենն է 2004 թվականի հուլիսից:
  • 2020 թվականի սեպտեմբերից հանդիսանում է Ինեկոբանկի Խորհրդի անդամ:
  • 2017 թվականից հանդիսանում է Glocal Asset Management ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և Խորհրդի անդամ:
  • 2015 թվականից հանդիսանում է «Անի Հոլդինգ» ընկերության Խորհրդի անդամ:
  • 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2004 թվականի հուլիս աշխատել է «Արմենբրոկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ (այդ թվում` Տնօրենի օգնական, Ներքին վերահսկողության ղեկավար, Ներքին աուդիտի ղեկավար):
  • 2007-2008 թթ.-ին հանդիսացել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի անդամ:
  • 2010-2014 թթ.-ին դասավանդել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում հիմնական ձեռքբերումները

  • Փոքրածավալ գործունեություն և ընդամենը չորս աշխատակից (այժմ` 20) ունեցող ընկերությունը դարձրել է Հայաստանում խոշորագույն և առավել եկամտաբեր ներդրումային ընկերություններից մեկը:
  • «Արմենբրոկ» ՓԲԸ-ն ձևափոխել է բաց բաժնետիրական ընկերության, որն ունի բաժնետերեր աշխարհի 11 երկրներում:
  • 2004թ.-ի համեմատ ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացրել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ:
  • Իրականացրել է հայկական ընկերության բաժնետոմսերի ՀՀ-ում առաջինը հանդիսացող առաջնային հրապարակային տեղաբաշումը (բաժնետոմսերը ներկայումս ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում):
  • Ընդլայնել է ընկերության գործունեության շրջանակը՝ ներդնելով նոր ծառայություններ, այդ թվում` ռեպո գործառնություններ, ռեեստրի վարում, արժեթղթերի պահառություն և միջազգային շուկաներում առևտուր:
  • Իր գործունեության ընթացքում ընկերության համար ձևավորել է գործընկերների և ինստիտուցիոնալ հաճախորդների լայն հենք:

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ

  • ֆինանսներ և ներդրումային բանկային ծառայություններ
  • տնտեսագիտություն
  • կապիտալի շուկա
  • ներդրումներ
  • զարգացող շուկաներ
  • կորպորատիվ արժեթղթեր և արժեթղթերի առաջնային տեղաբաշխումներ (IPO)
  • բիզնեսի գնահատում
  • պորտֆելի կառավարում
  • գործարար կապերի ցանցի ստեղծում և զարգացում
  • կապերի ընդլայնում սփյուռքի հետ

Անձնական տվյալներ

Ծնվել է 1983 թվականին Երևանում:

Մատուցվող ծառայությունները`

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
  • Արժեթղթերի պահառություն

 

Հայկ Մանասելյան

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2010-2012թթ., 2016թ.-ից առ այսօր - Տնօրեն, «Բիզնես Քարտուղար» ՍՊԸ
  • 2008թ.-ից առ այսօր - Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար,
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2013թ. - Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ,
    ՀՊՏՀ
  • 2004-2008թթ.- Ներքին վերահսկողության ծառայության ղեկավար, 
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2006-2007թթ. - Կարգապահական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
    Հայաստանի ֆոնդային բորսա
  • 2003-2004թթ. -  Ներքին վերահսկող ծառայության ղեկավար, «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ
    ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ
  • 2002-2003թթ. - Գործադիր տնօրեն, «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի Պետական 
    Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Տնտեսագիտության թեկնածու է:
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավար և անդամի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Մասնակցել է ՖՀՄՍ-ների և ներքին աուդիտի վերաբերյալ մի շարք կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1983թ.-ին։

 

Արաքսյա Հարությունյան

Գլխավոր տնօրենի տեղակալ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2015թ.-ից առ այսօր - Գլխավոր տնօրենի տեղակալ, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2010-2015թթ. - Արժեթղթերով գործառնությունների բաժնի ղեկավար, 
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2007-2010թթ. - Տնտեսագետ-վերլուծաբան/Բրոքեր-գանձապահ, 
    «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2006-2007թթ. - Տնտեսագետ-վերլուծաբան, «Արմենբրոկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2001-2006թթ. - Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի 
    Բնօգտագործման տնտեսագիտություն բաժին, Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • Մասնակցել է մի շարք հաստատությունների կողմից անցկացվող դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Նյու Յորքի Ֆինանսների Ինստիտուտ, Ավստրիայի Էկոնոմիկայի և վերլուծությունների պալատ և այլն): 
 ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
  • Արժեթղթերի պահառություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1983թ.-ին:

Սիրանուշ Խլղաթյան

Գլխավոր հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2008թ.-ից առ այսօր - Գլխավոր հաշվապահ, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 1999թ.-ից առ այսօր - Գլխավոր հաշվապահ կամ հաշվապահ շուրջ տասը
    ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպու­թյուններում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1994-1999թ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի Պետական
    Տնտեսագիտական Ինստիտուտ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված Ներդրումային ընկերության և օտարերկրյա
    ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր
    հաշվապահի տեղակալի պաշտոններում աշխատելու որակավորում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1977թ.-ին:

Էդգար Աղաբեկյան

Գլխավոր դիլեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2019թ.-ից առ այսօր - Գիտական խորհրդի անդամ, ՀՊՏՀ
  • 2019թ.-ից առ այսօր - Տնտեսագիտության 014 մասնագիտական
    խորհրդի անդամ, ՀՊՏՀ
  • 2018թ.-ից առ այսօր - Դոցենտ, ՀՊՏՀ
  • 2009թ.-ից առ այսօր - Գլխավոր դիլեր, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2007թ.-ից առ այսօր - Արժեթղթերի շուկայի ամբիոնի ասիստենտ, 
    ՀՊՏՀ
  • 2009թ. - Ֆինանսական խորհրդատու, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2008թ. - Գործառնական բաժնի պետ, բրոքեր, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ 
  • 2007-2008թթ. - Գործառնական բաժնի գլխավոր մասնագետ, «Պրիվատ  
    ինվեստ» ՓԲԸ
  • 2007թ. - Արժեթղթերի վարչության պետ, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
  • 2007թ. - Կարգապահական հանձնաժողովի անդամ, Հայաստանի
    ֆոնդային բորսա
  • 2006-2007թթ. - Ներքին վերահսկող, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
  • 2005-2006թթ. - Արժեթղթերի դիլեր, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի
    Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Տնտեսագիտության թեկնածու է:
     
  • Ունի Հայաստանի Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝ դիլերի պաշտոնում աշխատելու որակավորում:
 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1982թ.-ին:

Լիլիթ Խաչատրյան

Դիլեր

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2019թ.-ից առ այսօր - Դիլեր և Բրոքեր, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2018-2019թթ. - Դիլեր, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2018թ. - Վերլուծաբան, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2014-2018թթ. - Ֆինանսական ֆակուլտետ, Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, ՀՊՏՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • ՈՒնի ՀՀ ԿԲ և ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձ՝ դիլերի և բրոքերի պաշտոններում աշխատելու որակավորում:
     
  • ՈՒնի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված Արժեթղթերի հաշվառման և Հաշվարկային Միասնական Համակարգի (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի ամբողջկան ծառայությունների մատուցման իրավասություն:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
  • Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1996թ.-ին:

Հայկ Ադիլխանյան

Գլխավոր վերլուծաբան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2019թ.-ից առ այսօր - Գլխավոր վերլուծաբան, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2016թ.-ից առ այսօր - Դասավանդում է ԵՊՀ-ում
  • 2018-2019թթ. - Կոմերցիոն մասնագետ, «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍՊԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2015-2018թթ. - Մաթեմատիկական տնտեսագիտության ասպիրանտ,
    ԵՊՀ
  • 2013-2016թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի 
    Համալսարան, Գերմանիա
  • 2013-2015թթ. - Տնտեսագիտության մագիստրոս, ԵՊՀ
  • 2009-2013թթ. - Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավր, ԵՊՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Տնտեսագիտության թեկնածու է:

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1992թ.-ին:

 

Վարդան Եսայան

Գլխավոր իրավախորհրդատու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2018թ.-ից առ այսօր - Գլխավոր իրավախորհրդատու, «Արմենբրոկ» ԲԲԸ
2016-2017թթ. - Ներդրումների և արտահանման խթանման մասնագետ,
Հայաստանի Զարգացման Հիմնադրամ
2015-2016թթ. - Իրավաբան, UCOM
2014-2015թթ. - Պրակտիկանտ, Էմ Էմ Լեգալ Աութսորս և Թի Քեյ ընդ
Փարթնըրս ընկերություններ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2016-2019թթ.- Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային
Ակադեմիայի ասպիրանտ
2014-2016թթ. - Իրավաբանություն (մագիստրոսի աստիճան) Հայաստանի
Ամերիկյան Համալսարան
2010-2014թթ. - Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետ,
Տորոնտոյի Համալսարան
2008-2010թթ. - Միջազգային Բակալավրի ծրագիր, Ռեգենտի դպրոց

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծնվել է 1993 թ.-ին:

Ռուզաննա Սարգսյան

Միջազգային ծրագրերի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2012թ.-ից առ այսօր - Միջազգային ծրագրերի ղեկավար, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2010-2011թթ. - Գլխավոր տնօրենի օգնական-խորհրդական, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ
  • 2008-2010թթ. - Հաղորդակցությունների և մարքեթինգի ղեկավար, 
    NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
  • 2006-2008թթ. - ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրեր
  • 2003-2006թթ. - Տեղեկատվության և արտաքին կապերի 
    պատասխանատու, Հայաստանի ֆոնդային բորսա
  • 1994-2003թթ. - Տարբեր պաշտոններ, ՀՀ բանկային համակարգ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 1991-1996թթ. - Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետ, 
    Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • Ունի դասավանդման փորձ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում 
    և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում, ինչպես նաև բանկերի 
    և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների 
    շրջանակներում: Մասնակցել է Հայաստանում և արտերկրում վերապատրաստման դասընթացների: 
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Օտարերկրյա հաճախորդներին և պոտենցիալ
    հաճախորդներին ընկերության գործունեության և ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում:
  • Ընկերության կողմից միջազգային ասպարեզում նախաձեռնվող ծրագրերի համակարգում: 
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
  • Ծնվել է 1974թ.-ին:

 

Էլմիրա Ղալումյան

Ռեեստրի վարման ստորաբաժանման ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2013թ.-ից առ այսօր - Ռեեստրի վարման ստորաբաժանման
    ղեկավար, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2011-2013թթ. - Պահառու, «Արմենբրոկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2004-2010թթ. - Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետ, ԵՊՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` պահառուի
    աշխատակցի պաշտոնում աշխատելու որակավորում:
  • Ունի Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված
    Արժեթղթերի Հաշվառման և Հաշվարկային ՄիասնականՀամակարգի
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային
    համակարգի անդամի ամբողջական ծառայությունների մատուցման
    իրավասություն:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1986թ.-ին:

Միլենա Ղայֆաջյան

Պահառու
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2016թ.-ից առ այսօր - Պահառու, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2013-2016թթ. - Գործառնական բաժին, «Ինեկոբանկ» ՓԲԸ 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2009-2015թթ. - Ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
  • Ունի Հայաստանի Բանկերի Միության կողմից տրված` Ներդրումային
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` պահառուի
    աշխատակցի պաշտոնում աշխատելու որակավորում:
     
  • Ունի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված
    Արժեթղթերի Հաշվառման և Հաշվարկային Միասնական Համակարգի
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի  հաշվարկային 
    համակարգի անդամի ամբողջական ծառայությունների մատուցման 
    իրավասություն:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1992թ.-ին:

Էդիտա Մնացականյան

Պահառու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2018թ.-ից առ այսօր - Պահառու, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2018թ. - Հաշվապահ-գանձապահ, «Արարատբանկ» ԲԲԸ
  • 2017-2018թթ. - Սպառողական վարկավորման գործակալ, 
    «Յունիբանկ» ԲԲԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2017-2019թթ. - Ֆինանսական ֆակուլտետ, մագիստրոս, ՀՊՏՀ
  • 2013-2017թթ. - Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, Ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային 
    ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝ պահառուի աշխատակցի 
    պաշտոնում աշխատելու որակավորում:
     
  • Ունի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից  տրված
    Արժեթղթերի հաշվառման և Հաշվարկային Միասնական Համակարգի 
    (DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային
    համակարգի անդամի ամբողջկան ծառայությունների մատուցման իրավասություն:
     

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արժեթղթերի պահառություն
  • Ռեեստրի վարում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1996թ-ին։

Նունե Մկրտչյան

Հաշվապահ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2018թ.-ից առ այսօր - Հաշվապահ, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2017-2018թթ. - Վերլուծաբան, «Արմենբրոկ» ԲԲԸ 
  • 2016-2017թթ․ -  Արժեթղթերով գործարքների ուղեկցման խմբի մասնագետ,
    «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ
  • 2015-2017թթ․ - Վերլուծաբան, ԱՄԲԵՐԴ գիտահետազոտական կենտրոն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2018թ. - Ֆինանսական ֆակուլտետ,մագիստրոս, ՀՊՏՀ 
  • 2012-2016թթ. - Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում,
    ֆինանսական ֆակուլտետ, ՀՊՏՀ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1995թ.-ին:

Սիլվա Պողոսյան

Գլխավոր տնօրենի օգնական

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 2020թ.-ից առ այսօր - Գլխավոր տնօրենի օգնական, «Արմենբրոկ» ԲԲԸ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2014-2018թթ. - ԵՊՀ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ (բակալավր)
  • 2018-2020թթ. ԵՊՀ, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ (մագիստրատուրա)

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1997թ.-ին:

Սամվել Դարբինյան

Տնտեսվար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2010թ.-ից առ այսօր - Տնտեսվար, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2008-2010թթ. - Անվտանգության աշխատակից, «Ար-մոբիլ» ՍՊԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 
  • 2010թ. - Երևանի պետական արդյունաբերական քոլեջ
  • 2005թ. - Թիկնապահական քոլեջ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Ծնվել է 1987թ.-ին:

Էլեն Ղազարյան

Դիլեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  • 2015թ.-առ այսօր - Դիլեր, «Արմենբրոկ» ԲԲԸ
  • 2012-2015թթ.- Վերլուծաբան, պահառու և այլ պաշտոններ,
    «Արմենբրոկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • 2007-2013թթ. - Ֆինանսական ֆակուլտետի «Արժեթղթերի վերլուծություն 
    և կառավարում» բաժին, ՀՊՏՀ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
  • Ծնվել է 1991թ.-ին:

 

This page was last updated 06.06.2013 18:08
ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐhttps://www.armenbrok.am/hy/statutory-documents

Այս էջում կարող եք ծանոթանալ «Արմենբրոկ» ԲԲԸ-ի մասնագիտական գործունեությունն ապահովող և կարգավորող հիմնական փաստաթղթերին:

This page was last updated 29.10.2020 15:16
Նշանակալից մասնակիցներըhttps://www.armenbrok.am/hy/about-us/ownership

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի ուղղակի նշանակալից մասնակիցներն են հետևյալ անձինք.

Անունը/Անվանումը

Գործունեության տեսակը

Մասնակցության չափը

Արամ Կայֆաջյան   43.39%
ՋԵՐՄԱՆ ՔՈՔԱԶԻԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ առևտրային գործունեություն 27.30%
Աշոտ Չաղարյան   10.11%

«ՋԵՐՄԱՆ ՔՈՔԱԶԻԱՆ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ի միջոցով «Արմենբրոկ» ԲԲԸ-ում անուղղակի նշանակալից մասնակցություն ունի Շտեֆան Բրունո Բրաունը:

 

This page was last updated 30.10.2020 17:23
Միացումներhttps://www.armenbrok.am/hy/about-us/miacumner

2019թ.-ի հունիսի 13-ին «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը և «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտեցին բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Այս գործարքի արդյունքում «Արմենբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը: 

2020թ.-ի հունվարի 17-ին «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի՝ «Արմենբրոկ» ԲԲԸ-ին միացման գործընթացը ավարտվել է, ինչի արդյունքում դադարել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի գործունեությունը և վերջինիս բոլոր իրավունքները և պարտավորությունները իրավահաջորդության կարգով անցել են «Արմենբրոկ» ԲԲԸ-ին:
Այսուհետ «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հաճախորդներին մատուցվող բոլոր ծառայությունները մատուցվելու են «Արմենբրոկ» ԲԲԸ-ի կողմից:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի կողմից մատուցվող ընթացակարգերին և սակագներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

This page was last updated 29.10.2020 15:31