Հաճախորդի իրավունքները

«Արմենբրոկ» ԲԲԸ-ի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի իր սպասարկման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում բողոք-պահանջներ ներկայացնել ընկերությանը:

Հաճախորդների բողոք պահանջների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության կանոնակարգում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:

Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են զանգահարել +374 10 538700 հեռախոսահամարով:

Հաճախորդն իր բողոք-պահանջը պետք է ներկայացնի գրավոր` առձեռն հանձնելով կամ փոստով ուղարկելով «Արմենբրոկ» ԲԲԸ-ի` Տիգրան Մեծի 32/1, թիվ 8 տարածք հասցեում գտնվող գրասենյակ, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեյով: Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի 11-րդ կետի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի համաձայն ցանկացած անձ իրավունք ունի «Արմենբրոկ» ԲԲԸ-ից ստանալ հետևյալ տեղեկություները.

  • «Արմենբրոկ» ԲԲԸ-ի և նրա կողմից մատուցվող ծառայությունների մասին,
  • արժեթղթերի մասին, որոնցում կարող են ներդրվել հաճախորդների միջոցները,
  • գործարքների կնքման վայրի (միջոցի) մասին (ֆոնդային բորսա, այլ կարգավորվող շուկա կամ չկարգավորվող շուկա),
  • համապատասխան ծախսերի և միջնորդավճարների մասին,
  • հրապարակման ենթակա ցանկացած այլ տեղեկատվություն:

Վերոնշյալ տեղեկություններն ընկերությունը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ չի սահմանված: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` ընկերության գրասենյակում, էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, 0018, Տիգրան Մեծի 32/1, թիվ 8 տարածք: Նշված բոլոր տեղեկությունները տրամադրվում են անվճար: